Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արևմուտքին դժվար ժամանակներ են սպասվում՝ ռուսաստանյան նավթից և գազից հրաժարվելու արդյունքում». Ջոնսոն

«Արևմուտքին դժվար ժամանակներ են սպասվում՝ ռուսաստանյան նավթից և գազից հրաժարվելու արդյունքում». Ջոնսոն
Միջազգային
14:48, 15 март 2022
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախազգուշացրել է Արևմուտքին սպասվող դժվար ժամանակների մասին՝ ռուսական էներգակիրներից հրաժարվելու և էներգիայի վերականգնվող աղբյուրներին արագացված անցման դեպքում։ Այս մասին վարչապետը գրել է երկուշաբթի երեկոյան՝ Daily Telegraph-ի կայքում հրապարակված հեղինակային հոդվածում։

Ջոնսոնը սխալ է համարել այն, որ Արևմուտքն իրեն թույլ է տվել՝ 2014թ․ իրադարձություններից հետո կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ և սկսել է մեծացնել Ռուսաստանից նավթի ու գազի մատակարարումները։ Վարչապետի կարծիքով՝ դադարեցնելով կախվածությունը ռուսական էներգակիրներից՝ արևմտյան երկրները կկարողանան Ռուսաստանի ղեկավարությանը զրկել «կանխիկից, ոչնչացնել ռազմավարությունը» ևն։

«Այս ռազմավարությունը իրականում չի աշխատի, եթե ոչ բոլորն անեն այս քայլը: Աշխարհի համար Պուտինի ագրեսիան դադարեցնելու և նրան միջազգային իրավունքը հարգել ստիպելու միակ ճանապարհը ռուսական ածխաջրածնային ասեղից դուրս գալն է, և մենք պետք է խոստովանենք, որ այդ քայլը ցավալի է լինելու»,- գրել է Ջոնսոնը՝ հիշեցնելով, որ Միացյալ Թագավորությունը, հետևելով ԱՄՆ-ին, հայտարարեց ռուսական ածխաջրածիններն աստիճանաբար դուրս բերելու մտադրության մասին։