Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բայդենը կմասնակցի ՆԱՏՕ-ԵՄ գագաթնաժողովին. քննարկվելու են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ

Բայդենը կմասնակցի ՆԱՏՕ-ԵՄ գագաթնաժողովին. քննարկվելու են Ռուսաստանի դեմ  նոր պատժամիջոցներ
Միջազգային
15:03, 16 март 2022
«Նախագահ Ջո Բայդենը այս ամսվա վերջին կմեկնի Բրյուսել:

Նա մարտի 24-ին կմասնակցի ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովին, որը կքննարկի շարունակական զսպման և պաշտպանական ջանքերը՝ ի պատասխան Ուկրաինայի վրա Ռուսաստանի անհիմն և չարդարացված հարձակման, և վերահաստատելու՝ մեր ամուր հանձնառությունը պաշտպանելու՝ ՆԱՏՕ-ի դաշնակից երկրներին»,- հայտնել է է նախագահի մամուլի քարտուղարը։