Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայի ԶՈՒ հարվածների հետևանքով Դոնեցկում զոհվել է 40 ուկրաինացի գերի. ՌԴ ՊՆ

Ուկրաինայի ԶՈՒ հարվածների հետևանքով Դոնեցկում զոհվել է 40 ուկրաինացի գերի. ՌԴ ՊՆ
Միջազգային
13:45, 29 июль 2022
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ուկրաինական զինուժի հարվածների հետևանքով Դոնեցկում զոհվել է 40 ուկրաինացի գերի։

Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ անցած գիշեր ուկրաինական ուժերը HIMARS հրթիռներով հարվածներ են հասցրել Դոնեցկի շրջանի Ելենովկայի մեկուսարանին, որտեղ պահվում էին ուկրաինացի ռազմագերիներ՝ այդ թվում Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի պաշտպաններ։ Ռուսական կողմի տվյալներով՝ զոհվել է 40 ռազմագերի․ նույն թիվն ավելի վաղ հրապարակել են նաև Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության իշխանությունները:

Ռուսաստանի ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ ևս 75 ռազմագերիներ, մեկուսարանի 8 աշխատակիցներ վիրավորվել են։
Կիևն այս հայտարարություններին դեռ չի արձագանքել։

Ռազմական գործողությունների պայմաններում անկախ աղբյուրներին չի հաջողվում հրատապ հաստատել տեղեկությունները:

Աղբյուր՝ azatutyun.am