Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թեհրանը պատրաստ է միջնորդ լինել Երևանի և Բաքվի միջև. Վելայաթի

Թեհրանը պատրաստ է միջնորդ լինել Երևանի և Բաքվի միջև. Վելայաթի
Միջազգային
11:28, 12 октябрь 2022
Թեհրանը պատրաստ է միջնորդ լինել Երևանի և Բաքվի միջև հարաբերություններում, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական, Իրանի նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին։

Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, նա նշել է, որ Իրանի կողքին գտնվող տարբեր տարածաշրջաններից առանձնահատուկ նշանակություն ունի Հարավային Կովկասը։

«Այս առումով մեր հարևանների (Ադրբեջանի և Հայաստանի) նկատմամբ մենք դրսևորում ենք ավելի զգայունություն և ուշադրություն»,- ընդգծել է Վելայաթին։