Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թեհրանը լավ հարաբերություններ ունի և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ․ Իրանի ԱԳՆ խոսնակ

Թեհրանը լավ հարաբերություններ ունի և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ․ Իրանի ԱԳՆ խոսնակ
Քաղաքականություն
15:42, 04 октябрь 2021
Իրանի ԱԳՆ մամուլի խոսակ Սայեդ Խաթիբզադեն մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Թեհրանը լավ հարաբերություններ ունի և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ։ Այս մասին գրում է ԻՌՆԱ-ն։

Նա նշել է, որ Իրանի համագործակցությունը որևէ երկրի հետ ուղղված չէ որևէ այլ պետության դեմ։

Անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Թեհրան այցին՝ Խաթիբզադեն ասել է, որ այն ծրագրված էր և տեղի է ունենում երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը համապատասխան։

Խոսելով Ադրբեջանում՝ ԻԻՀ սահմաններին մոտ, ահաբեկիչների ներկայության մասին՝ ԱԳՆ խոսնակն ասել է, որ այդ մասին տեղեկությունները ստացել են պատերազմի սկզբից։ Նա նշել է, որ Թեհրանն այդ մասին բոլոր զեկույցները փոխանցել է Բաքվում իր գործընկերներին։