Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական 2 հրթի՞ռ է ընկել Լեհաստանի տարածքի վրա․ կա 2 զոհ․ Լեհաստանի վարչապետը Նախարարների խորհրդի շտապ նիստ է գումարել

Ռուսական 2 հրթի՞ռ է ընկել Լեհաստանի տարածքի վրա․ կա 2 զոհ․ Լեհաստանի վարչապետը Նախարարների խորհրդի շտապ նիստ է գումարել
Միջազգային
23:10, 15 ноябрь 2022
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին Նախարարների խորհրդի Ազգային անվտանգության և պաշտպանության կոմիտեի շտապ նիստ է հրավիրել։
Այս մասին հայտարարել է Լեհաստանի կառավարության ներկայացուցիչ Պյոտր Մյուլերը, հայտնում է Polsat News-ը։ Հանդիպման մասին հաղորդագրությունը հայտնվել է տեղական ժամանակով ժամը 18.00-ից քիչ առաջ։ Նիստի գումարման պատճառները չեն հաղորդվում։
Ինչպես հայտնի է, այսօր կեսօրին Ռուսաստանը հրթիռային զանգվածային հարձակում է իրականացրել Ուկրաինայի տարածքի ուղղությամբ Լեհաստանի սահմանի մոտ։
Radio Zet-ի թղթակիցը ոչ պաշտոնապես հայտնել է, որ երկու հրթիռ ընկել են Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող Պրժևոդուվ գյուղում և հարվածել հացահատիկի չորանոցներին: Հաղորդվում է 2 մարդու մահվան մասին: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության, դատախազության և զորքերի ներկայացուցիչներ։