Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի և Լեհաստանի նախագահները ժամանել են Կիև

Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի և Լեհաստանի նախագահները ժամանել են Կիև
Աշխարհ
16:04, 13 апрель 2022
Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի և Լեհաստանի նախագահներին դիմավորել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը, այս մասին Twitter-ում հայտնել է Լիտվայի նախագահը։

Նախագահները Կիևում կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

«Մենք Կիև ենք մեկնում քաղաքական հզոր աջակցության և ռազմական օգնության ուղերձով։ Լիտվան կշարունակի աջակցել Ուկրաինայի պայքարին իր ինքնիշխանության և ազատության համար»,- ասել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան: