Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինն առաջարկում է համակարգող մեխանիզմ ստեղծել. Պեսկովը՝ ՌԴ-ի, Ղազախստանի և Ուզբեկստանի միջև գազային միության գաղափարի մասին

Պուտինն առաջարկում է համակարգող մեխանիզմ ստեղծել. Պեսկովը՝ ՌԴ-ի, Ղազախստանի և Ուզբեկստանի միջև գազային միության գաղափարի մասին
Միջազգային
14:27, 29 ноябрь 2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկում է գազային միության շրջանակներում համակարգող մեխանիզմ ստեղծել Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի և Ուզբեկստանի միջև։ Հնարավոր է՝ դրա համար պահանջվի ինչ-որ իրավաբանական անձ, երեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այն, ինչ նկատի ունի նախագահ Պուտինը, առաջին փուլում համակարգման մեխանիզմի ստեղծումն է: Գուցե, իհարկե, հարկ է դա դեռ քննարկել ինչ-որ իրավաբանական անձի հետ՝ և՛ այս երեք երկրների միջև համագործակցության, և՛ ենթակառուցվածքների զարգացման համար՝ հետագայում արտաքին շուկաների նպատակով»,- պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը։
 
Խոսելով նման միության ստեղծման պատճառների մասին՝ Պեսկովն ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ և՛ Ղազախստանում, և՛ Ուզբեկստանում բավականին արագ է զարգանում տնտեսությունը, այդ թվում՝ աճում է գազի ներքին պահանջարկը։ «Բացի դրանից, երկու երկրներն էլ առևտուր են անում արտաքին շուկաներում: Արտաքին շուկաներում առևտուր է անում, բնականաբար, նաև Ռուսաստանի Դաշնությունը: Եվ, իհարկե, դա պահանջում է որոշակի սինխրոնիզացիա»,- նշել է նա։

Առավել ևս, շարունակել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, որ Ռուսաստանը և Ղազախստանը, որպես Եվրասիական տնտեսական միության գործընկերներ, նույնպես որոշակի ծրագրեր ունեն այս ոլորտի զարգացման, իսկ հեռանկարում՝ ընդհանուր էներգետիկ շուկաների ստեղծման հարցով։