Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆիլիպ Ռիքերի հեռանալը ոչ մի կերպ չի խարխլում Հարավային Կովկասի նկատմամբ ԱՄՆ հանձնառությունը. Նեդ Փրայս

Ֆիլիպ Ռիքերի հեռանալը ոչ մի կերպ չի խարխլում Հարավային Կովկասի նկատմամբ ԱՄՆ հանձնառությունը. Նեդ Փրայս
Միջազգային
10:50, 05 январь 2023
Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը հունվարի 5-ին հրաժարական է տալիս, հայտնում է Turan-ը։

«...Սպասելի էր, որ նա այս պաշտոնը կզբաղեցնի կարճաժամկետ հիմունքներով՝ մինչև անցյալ տարեվերջ»,- գործակալությանը հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։ 

Փրայսի խոսքով՝ Ռիքերի հեռանալը «ոչ մի կերպ չի խարխլում» Հարավային Կովկասի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագայի նկատմամբ ԱՄՆ հանձնառությունը:

Ռիքերը ավելի քան 30 տարի զբաղեցրել է տարբեր պաշտոններ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպանատանը: 2019 թվականի մարտից մինչև 2021 թվականի օգոստոսը կատարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պարտականությունները։