Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալեքսեյ Արեստովիչը հրաժարական է տվել Զելենսկու գրասենյակի խորհրդականի պաշտոնից

Ալեքսեյ Արեստովիչը հրաժարական է տվել Զելենսկու գրասենյակի խորհրդականի պաշտոնից
Միջազգային
13:44, 17 январь 2023
Ալեքսեյ Արեստովիչը Ուկրաինայի նախագահի գրասենյակի արտահաստիքային խորհրդականի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել։

 «Ուզում եմ քաղաքակիրթ պահվածքի օրինակ ցույց տալ. սկզբունքային սխալ, ուրեմն՝ հրաժարական»,- գրել է նա Facebook-ում՝ կցելով հայտարարության լուսանկարը։  Արեստովիչը Ուկրաինայում խիստ քննադատության է ենթարկվել իր այն հայտարարությունից հետո, թե ռուսական հրթիռը, որը հունվարի 14-ին ընկել է Դնեպրի բնակելի շենքի վրա, ենթադրաբար խոցել են Ուկրաինայի ՀՕՊ ուժերը: «Այն խոցել են, այն ընկել է շքամուտք: Այն պայթել է ընկնելիս», - ասել է նա Մարկ Ֆեյգինի YouTube ծրագրի եթերում: