Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ցնցված ենք Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից». Զախարովա

«Ցնցված ենք Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից». Զախարովա
Միջազգային
12:16, 27 январь 2023
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակման մասին տեղեկությունը։

«Ցնցված ենք Ադրբեջանի դեսպանատան վրա հերթական հարձակումից, որի ժամանակ սպանվել է անվտանգության աշխատակից։ Մեր ցավակցությունն ու աջակցությունն ենք հայտնում մեր ադրբեջանցի գործընկերներին»,- գրել է Զախարովան Telegram-ալիքում։ 

Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակումը կատարվել է հունվարի 27-ին, Բաքվի ժամանակով առավոտյան ժամը մոտ 08:30-ին։ Ադրբեջանի ԱԳՆ-ի տվյալներով՝ հարձակվողը, զինված Կալաշնիկով ինքնաձիգով, ներխուժել է անվտանգության պահակակետ և սպանել անվտանգության ծառայության ղեկավարին։ Հարձակումը հետ մղելիս վիրավորվել է դեսպանատան անվտանգության երկու աշխատակից։ Նրանց վիճակը բավարար է։

Ներկայումս հարձակման փաստով ընթանում է հետաքննություն: