Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքուն ի վիճակի չէ պաշտպանելու իր դիվանագիտական ներկայացուցչությունը. Հայացք Իրանից

Բաքուն ի վիճակի չէ պաշտպանելու իր դիվանագիտական ներկայացուցչությունը. Հայացք Իրանից
Միջազգային
15:38, 27 январь 2023
Թեհրանում Բաքվի դեսպանատան վրա հարձակումը ցույց տվեց, որ Ադրբեջանը չի կարողանում պաշտպանել դիվանագիտական հաստատությունը։

Ինչպես Թվիթերում գրել է իրանցի վերլուծաբան Սալար Սեյֆը, դիվանագիտական հաստատության ներսում անվտանգությունը չի մտնում հյուրընկալող երկրի պարտավորությունների մեջ, սակայն ինչ-որ մեկը ավտոմատով ներթափանցել է և նույնիսկ սպանել անվտանգության ծառայության պետին։

«Բաքվի ԱԳՆ-ի մեծագույն խնդիրն այն է, որ նա չի ստուգում մարդկանց իրերը և չունի արդյունավետ պաշտպանական մեխանիզմ»,- նշել է Սեյֆը։