Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քվեբեկի Ազգային Ժողովը միաձայն ընդունել է Արցախի շրջափակումը դատապարտող բանաձև

Քվեբեկի Ազգային Ժողովը միաձայն ընդունել է Արցախի շրջափակումը դատապարտող բանաձև
Միջազգային
10:20, 09 февраль 2023
Կանադայի Քվեբեկ նահանգի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Ադրբեջանին Լաչինի միջանցքի շրջափակման համար դատապարտող միջնորդություն, հայտնում է Քվեբեկի Հայ Դատի հանձնախումբը։

Ազգային Ժողովի ընդունած բանաձևը պետք է փոխանցվի Կանադայի Արտաքին գործերի նախարարությանը, Քվեբեկի Հայ Դատի հանձնախմբին և Կանադայում Ադրբեջանի դեսպանատանը։

Ազգային Ժողովի նիստին ներկա են գտնվել Քվեբեկի Հայ Դատի հանձնախմբի պատվիրակության անդամներ Վարանդ Եափուճյանն ու Վրեժ Հատիտյանը։