Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանսիական ընկերությունը ևս «Գազպրոմից» փոխհատուցում է պահանջում

Ֆրանսիական ընկերությունը ևս «Գազպրոմից» փոխհատուցում է պահանջում
Միջազգային
13:14, 22 февраль 2023
Ֆրանսիական Engie ընկերությունը դիմել է արբիտրաժ ընդդեմ «Գազպրոմի» և փոխհատուցում է պահանջել ռուսական գազի մատակարարումների կրճատման համար։

Ֆրանսիական Engie-ն դարձել է եվրոպական հերթական ընկերությունը, որը պահանջում է փոխհատուցում ռուսական գազի մատակարարումների կրճատման պատճառով ունեցած կորուստների համար։ Ինչպես հայտնում է Engie-ն իր 2022 թվականի ցուցանիշների մասին նյութերում, 2022 թվականի չորրորդ եռամսյակի սկզբին ընկերությունը արբիտրաժային քննություն է նախաձեռնել «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ի նկատմամբ, որպեսզի ճանաչվի ռուսական ընկերության երկարաժամկետ պայմանագրերով գազի մատակարարման պարտավորությունների չկատարումը:

 «Այս արբիտրաժային ընթացակարգը կապված է 2022 թվականի հունիսի կեսերից «Գազպրոմ Էքսպորտի» կողմից Engie-ին մատակարարումների զգալի պակասի հետ, որին հաջորդեց 2022 թվականի ամռան վերջին «Գազպրոմ Էքսպորտի» միակողմանի որոշումը՝ կողմերի միջև տարաձայնությունների պատճառով Engie-ին մատակարարումները կրճատելու վերաբերյալ»,- ասված է ֆրանսիական ընկերության նյութերում: