Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ ԱԳՆ-ն թաքցրել է, որ ԱՄՆ պետքարտուղարը երեկ Լավրովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտը

ՌԴ ԱԳՆ-ն թաքցրել է, որ ԱՄՆ պետքարտուղարը երեկ Լավրովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտը
Միջազգային
11:34, 20 май 2021
Միջազգայնագետ, կոնֆլիկտաբան Արսեն Խարատյանը ֆեյսբուքյան էջում գրել է․


«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլիքնենն ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռեյկյավիկում առաջին պաշտոնական հանդիպումն են ունեցել: Ռուս-ամերիկյան ներկայիս բարդ հարաբերությունների ու հագեցած օրակարգի պայմաններում, ըստ ամերիկյան կողմի հաղորդագրության, քննարկվել է նաեւ հայ-ադրբեջանական (Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ) հակամարտության շուրջ երկարատեւ քաղաքական լուծում գտնելու հնարավորությունը:

Ուշագրավ է, որ ՌԴ արտգործնախարարության հաղորդագրության մեջ այս մասին հիշատակում չկա»: