Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը պատասխան քայլեր կձեռնարկի. ՌԴ ԱԳՆ-ն՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության մասին

Ռուսաստանը պատասխան քայլեր կձեռնարկի. ՌԴ ԱԳՆ-ն՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության մասին
Միջազգային
17:24, 04 апрель 2023
Ռուսաստանը պատասխան քայլեր կձեռնարկի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության կապակցությամբ, կոնկրետ քայլերը կախված կլինեն դաշինքին երկրի ինտեգրման պայմաններից, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։ 

«Ռուսաստանի Դաշնությունը ստիպված կլինի ձեռնարկել պատասխան միջոցներ՝ ինչպես ռազմատեխնիկական, այնպես էլ այլ բնույթի, մեր ազգային անվտանգության սպառնալիքները վերացնելու նպատակով, որոնք ծագում են ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հետ կապված»,- ասվում է ռուսական գերատեսչության հայտարարության մեջ։ 

Դրանում նշվում է նաև, որ «Ռուսաստանի հյուսիսարևմտյան սահմաններին պաշտպանական շինարարության կոնկրետ քայլերը կախված կլինեն Հյուսիսատլանտյան դաշինքին այդ երկրի ինտեգրման հատուկ պայմաններից, ներառյալ նրա տարածքում ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների տեղակայումը և սպառազինության հարվածային համակարգերը»: