Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զելենսկին պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան

Զելենսկին պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան
Միջազգային
11:57, 05 апрель 2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետական այցով ժամանել է Լեհաստան։ Նա արդեն հատել է երկրի սահմանը, TVN24-ին ասել է Լեհաստանի նախագահի՝ միջազգային քաղաքականության հարցերով վարչության ղեկավար Մարչին Պժիդաչը։

Կեսօրին Զելենսկին Վարշավայում կհանդիպի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ։ Սպասվում է, որ այցի ընթացքում Ուկրաինայի նախագահը ելույթ կունենա նաև Վարշավայի կենտրոնում՝ ուղերձ հղելով լեհերին և երկրում բնակվող ուկրաինացիներին։ Սա Զելենսկու առաջին պաշտոնական այցն է Լեհաստան՝ Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկսվելուց հետո։