Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վլադիմիր Զելենսկին ժամանել է Նիկոլաև

Վլադիմիր Զելենսկին ժամանել է Նիկոլաև
Աշխարհ
17:02, 18 июнь 2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ժամանել է Նիկոլաև։ Սա Ուկրաինայի ղեկավարի առաջին այցն է այս քաղաք՝ պատերազմի սկզբից ի վեր։

Նիկոլաևում նրան ուղեկցել է նահանգապետ Վիտալի Կիմը, որի հետ նախագահ Զելենսկին այցելել է ռուսական հրթիռակոծության հետևանքով փլուզված մարզային վարչակազմի շենքի մերձակա տարածք։

Ապրիլին տեղի ունեցած այդ հարվածի հետևանքով, ըստ ուկրաինական աղբյուրների, մարզային վարչակազմի 34 աշխատակիցներ և շենքը հսկող ուժայիններ էին զոհվել։

Սոցցանցերում կատարված գրառման մեջ Զելենսկին նշել է, որ այսօրվա այցի ընթացքում մարզային ղեկավարության հետ քննարկել է մարզի առջև ծառացած հիմնական սպառնալիքները և տիրող տնտեսական կացությունը։

Այցի ընթացքում նահանգապետ Կիմին և քաղաքի պաշտպանության գործում ներգրավված մի շարք զինվորականներին պետական պարգևներ են շնորհվել։

azatutyun.am