Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը չունի այլ ճանապարհ. Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը շարունակվելու է. Պեսկով

Ռուսաստանը չունի այլ ճանապարհ. Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը շարունակվելու է. Պեսկով
Միջազգային
15:22, 06 апрель 2023
Ուկրաինայի հետ կապված իրավիճակը բարդ է, և խաղաղ կարգավորման հեռանկարներ չեն երևում՝ ելնելով Կիևի հռչակած դիրքորոշումից, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։  

«Ուկրաինայի հետ կապված իրավիճակը դեռևս բարդ է, քանի դեռ այն ցույց չի տալիս խաղաղ կարգավորման հեռանկար՝ ելնելով թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական այն դիրքորոշումից, որ հռչակում է Կիևը:  Եվ առայժմ մեզ համար այլ ուղիներ, քան հատուկ ռազմական գործողությունն է, չկան»,- լրագրողներին ասել է Պեսկովը։  

Պեսկովին խնդրել են մեկնաբանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, որի կարծիքով՝ Չինաստանը կկարողանա ազդել Ռուսաստանի վրա և կողմերին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջը։ «Անկասկած, Չինաստանը միջնորդական ծառայությունների մատուցման շատ արդյունավետ և տպավորիչ ներուժ ունի, և Չինաստանի վերջին դիվանագիտական հաջողությունները հենց դա են պերճախոս կերպով ցույց տալիս»,- ասել է Պեսկովը։

Միաժամանակ, Ուկրաինայի դեպքում, ընդգծել է մամուլի քարտուղարը, իրավիճակը խաղաղ կարգավորման հեռանկարներ ցույց չի տալիս՝ հաշվի առնելով Կիևի դիրքորոշումը։