Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը գաղտնալսել է Զելենսկու խորհրդակցությունները. CNN

ԱՄՆ-ը գաղտնալսել է Զելենսկու խորհրդակցությունները. CNN
Միջազգային
11:59, 10 апрель 2023
ԱՄՆ-ը գաղտնալսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անցկացրած խորհրդակցությունները։ Այս մասին գրում է CNN-ը՝ հղում անելով Պենտագոնից «արտահոսած» փաստաթղթերին։

Հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն, որոնք ստացվել են ամերիկյան զինվորականների «արտահոսքից», փետրվարի վերջին Զելենսկին առաջարկել է Ռոստովի մարզում ռուսական զորքերի տեղակայման վայրերին հարվածներ հասցնել՝ կիրառելով անօդաչու թռչող սարքեր։

Հրապարակման հեղինակները ենթադրում են, որ հենց այդ պատճառով ԱՄՆ-ը չի ցանկանում Ուկրաինային մատակարարել մեծ հեռահարությամբ հրթիռային համալիրներ՝ մտավախություն ունենալով, որ Կիևը դրանք կօգտագործի ռուսական տարածքին հարվածելու համար։ 

Բացի դրանից, մտավախություններ են հնչել, որ Չինաստանը կարող է օգտվել Ռուսաստանի տարածքին հասցված հարվածներից, ՆԱՏՕ-ին համարել ագրեսոր, իսկ հետո ավելացնել իր օգնությունը Ռուսաստանին։

Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ Կիևը փոխել է ռազմական ծրագրերը՝ Ուկրաինայի զինված ուժերի վիճակի մասին գաղտնի փաստաթղթերի արտահոսքից հետո։