Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դա Չինաստանի և Ուկրաինայի ինքնիշխան գործն է. Պեսկովը՝ Սի Ցզինպինի և Զելենսկու զրույցի մասին

Դա Չինաստանի և Ուկրաինայի ինքնիշխան գործն է. Պեսկովը՝ Սի Ցզինպինի և Զելենսկու զրույցի մասին
Միջազգային
13:34, 27 апрель 2023
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը գնահատական չի տվել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու զրույցին՝ միաժամանակ նշելով, որ Ռուսաստանը ողջունում է այն ամենը, ինչը կարող է նպաստել հակամարտության դադարեցմանը։

«Մենք պատրաստ ենք ողջունել այն ամենը, ինչը կարող է մոտեցնել Ուկրաինայում հակամարտության ավարտը և, ըստ էության, Ռուսաստանի կողմից բոլոր նպատակադրումների ձեռքբերումը: Մենք պատրաստ ենք սա ողջունել: Ինչ վերաբերում է շփումների բուն փաստին, ապա դա այդ երկրներից յուրաքանչյուրի ինքնիշխան գործն է և բացարձակապես նրանց երկկողմանի երկխոսության հարցը»,- հինգշաբթի լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը։