Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական պայմանները «անպայման» մնում են նույնը. Պեսկովը՝ Ուկրաինայի հետ բանակցությունների մասին

Ռուսական պայմանները «անպայման» մնում են նույնը. Պեսկովը՝ Ուկրաինայի հետ բանակցությունների մասին
Ռուսաստան
16:54, 05 сентябрь 2022
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրում լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը խոսելու բան ունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Տեսանյութը հրապարակվել է Վլադիմիր Սոլովյովի Telegram-ալիքում։

Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը նշել է նաև Կիևի հետ հնարավոր երկխոսության թեման։ Նա ընդգծել է, որ ռուսական պայմանները «անպայման» մնում են նույնը։
«Իհարկե, այն մասին, թե ինչպես կկատարվեն մեր պայմանները»,- ասել է նա:
 
Պեսկովն ընդգծել է, որ Ուկրաինան գիտի Ռուսաստանի բոլոր պայմանները, և դրանք չեն փոխվել։ «Գործողությունն իր ընթացքով գնում է, բոլոր նպատակներին կհասնենք»,- հավելել է նա:  
Կրեմլի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ դա Մոսկվայի և Կիևի միջև երկխոսության միակ հնարավոր թեման է, այն դեպքում, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բազմիցս հաստատել է, որ պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ։