Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը հիասթափված է․ Պետդեպի արձագանքը՝ հայկական ընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցնելու՝ Անկարայի որոշմանը

ԱՄՆ-ը հիասթափված է․ Պետդեպի արձագանքը՝ հայկական ընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցնելու՝ Անկարայի որոշմանը
Միջազգային
11:20, 04 май 2023
ԱՄՆ պետքարտուղարության իր անհանգստությունն է հայտնել հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցնելու վերաբերյալ Թուրքիայի որոշման կապակցությամբ:

«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, ինչը լավ կլիներ ողջ տարածաշրջանի համար։ Մենք հիասթափությամբ ի գիտություն ընդունեցինք Թուրքիայի հայտարարությունն իր տարածքով հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցնելու մասին։ Ավելի վաղ երկրների միջև ձեռք բերված համաձայնություններն ավիահաղորդակցության վերականգնման վերաբերյալ դարձել են վստահության ամրապնդման կարևոր միջոցներ։ Մենք անկեղծորեն հույս ունենք, որ Թուրքիան և Հայաստանը կկարողանան շարունակել վերականգնել տնտեսական կապերը և բացել տրանսպորտային հաղորդակցությունը»,- «Լուրերի» հարցմանն ի պատասխան նշել է ԱՄՆ պետքարտուղարությունը։