Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Խիստ և անխուսափելի պատիժ է սպասվում». Ռուսաստանը սպառնում է Ուկրաինային

«Խիստ և անխուսափելի պատիժ է սպասվում». Ռուսաստանը սպառնում է Ուկրաինային
Միջազգային
14:44, 04 май 2023
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Կրեմլի վրա անօդաչուների հարձակումները, որոնց մասին նախօրեին հայտարարել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Կրեմլի վրա հարձակման բոլոր մեղավորները «կգտնվեն», և որ նրանց «խիստ և անխուսափելի պատիժ է սպասվում»։

«Մենք հաստատում ենք, որ ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկելու ահաբեկչական գործողությունների աղաղակող փորձերի դեմ: Ռուսաստանը համարժեք կպատասխանի այն սպառնալիքին, որը Կիևը ստեղծել է մեր երկրի ղեկավարության համար»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: