Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրահանձնաժողովի նախագահը ժամանել է Կիև՝ մայիսի 9-ին նշելու Եվրոպայի օրը

Եվրահանձնաժողովի նախագահը ժամանել է Կիև՝ մայիսի 9-ին նշելու Եվրոպայի օրը
Միջազգային
13:28, 09 май 2023
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը մայիսի 9-ին ժամանել է Ուկրաինա՝ Եվրոպայի օրվա կապակցությամբ։ Այս մասին նա գրել է Թվիթերի իր էջում։

«Հաճելի է վերադառնալ Կիև, որտեղ արժեքները, որոնք կարևոր են մեզ համար, պաշտպանվում են ամեն օր: Հետևաբար սա շատ հարմար վայր է հենց այստեղ նշելու Եվրոպայի օրը: Ես ողջունում եմ նախագահ Զելենսկու որոշումը՝ մայիսի 9-ին նշելու Եվրոպայի օրը նաև այստեղ՝ Ուկրաինայում»,- գրել է նա։