Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարությանը և Թանդիլյանը ռուսական պրոյեկտներ են․ ուզում են Հայաստանը ռուսաֆիկացնել․ բացառիկ հարցազրույց՝ Ռուբեն Հախվերդյանի հետ

Մարությանը և Թանդիլյանը ռուսական պրոյեկտներ են, ուզում են Հայաստանը ռուսաֆիկացնել, ասում է երգահան Ռուբեն Հախվերդյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերին. «Ժողովրդիս խնդրում եմ դրանցից ոչ մեկին չընտրել, այդ Հայկ Մարությանին ու Մանե Թանդիլյանին չընտրել։ Դրանք ուզում են Հայաստանը սարքել Թաթարստանի պես երկիր»։

Հախվերդյանը վստահ է, որ Մարությանը չի կարող լավ քաղաքապետ լինել. «Ես լավ հիշում եմ, որ տարիներ առաջ ինքն էր խնդրել մեր շվեյցարահայ բարեկամներին, որ գան և օգնեն։ Նրանք եկել էին քաղաքապետարան երկար աշխատանք կատարելուց հետո, սակայն նա նույնիսկ չի ընդունել»։ 

Հարցին, թե որոնք են Երևանի գլխավոր խնդիրները, Հախվերդյանը պատասխանեց. «Կանաչապատում, բարձրահարկ շենքերի կառուցման դադարեցում։ Գիտեմ, որ Սվերլովի փողոցի վրա երկու շենք Սաշիկինն ու Սերժիկինն է, իրար կողք, մեկը մյուսի վրա շենքից կարա թքի, ու կհասնի էդ թուքը... Աղբահանության խնդիրը ամենամեծ խնդիրներից մեկն է. եթե մենք ունենայինք աղբի վերամշակման գործարան, ապա շահույթ կստանայինք դրանից»։

Դավիթ Լևոնյան

Մանրամասները՝ տեսանյութում