Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարինա Կալյուրանդն ակնկալում է, որ Եվրոպական հանձնաժողովն ավելի կոնկրետ քայլեր կանի Ադրբեջանի ագրեսիան զսպելու ուղղությամբ. տեսանյութ

Մարինա Կալյուրանդն ակնկալում է, որ Եվրոպական հանձնաժողովն ավելի կոնկրետ քայլեր կանի Ադրբեջանի ագրեսիան զսպելու ուղղությամբ. տեսանյութ
Հարցազրույց
13:14, 09 октябрь 2023
Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը կարծիք է հայտնել, որ Հայաստանն այժմ առավել քան երբևէ ունի Եվրոպական Միության աջակցության կարիքը։ Նրա խոսքով՝ Հայաստանն ունի ԵՄ-ի թե ֆինանսական, թե քաղաքական աջակցության կարիքը՝ հումանիտար աղետը հաղթահարելու համար։  Ինչ վերաբերում է հարցին, թե որքանով է պատրաստ Եվրամիությունն անվտանգության երաշխիքներ տալ Հայաստանին, Կալյուրանդը նշում է, որ դա հարցադրում է, որ պետք է ուղղվի Հայաստանի ղեկավարությանը, շատ որոշումներ հենց Հայաստանը պետք է կայացնի։

ԵԽ պատգամավորը նաև նշել է, որ Եվրոպական խորհրդարանն իր քայլն արել է, կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, վերանայել ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները։ Նա հավելել է, որ հերթը Եվրոպական հանձնաժողովինն է, որից ակնկալում է ավելի կոնկրետ քայլեր։ 

Մարինա Կալյուրանդն այս մասին ասել է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում