Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը և Հայաստանը ունեն ընդհանուր շահեր և մտահոգություններ. Զոհուրի. Օրբելի կենտրոն

Իրանը և Հայաստանը ունեն ընդհանուր շահեր և մտահոգություններ. Զոհուրի. Օրբելի կենտրոն
Հարցազրույց
16:57, 11 июль 2023
ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում գործող «Օրբելի» վերլուծական կենտրոնի հարթակում իրականացվում է «Հարցեր դեսպանին» նախաձեռնությունը, որի շրջանակներում ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի առանցքային խնդիրների, երկկողմ, բազմակողմ տարաբնույթ հարաբերությունների շուրջ հարցազրույցներ են կազմակերպվում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, արտերկրում ՀՀ դեսպանների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և այլն։

Այս շարքում մեր հերթական զրուցակիցն է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Պարոն Աբբաս Բադախշան Զոհուրին։

- Ձերդ Գերազանցություն, 2022 թվականը բավականաչափ կարևոր և արդյունավետ տարի էր գրեթե բոլոր ոլորտներում Հայաստան-Իրան համագործակցության զարգացման տեսանկյունից։ Քաղաքական հարթությունում տեղի են ունեցել բավականաչափ կարևոր հանդիպումներ, փոխայցելություններ, բանակցություններ՝ ընդհուպ հնարավոր ամենաբարձր մակարդակով։ Կապանում բացվեց ԻԻՀ գլխավոր հյուպատոսությունը, տնտեսական հարաբերություններում երկկողմ առևտրաշրջանառությունն արձանագրում է աննախադեպ առաջընթաց՝ հատելով 700 մլն. դոլարի սահմանագիծը։ Ինչպե՞ս Դուք կգնահատեք անցած տարում երկկողմ համագործակցությունը, և ի՞նչ ակնկալիքներ և նշաձողեր կան առաջիկա տարիների համար։

- Մենք ականատես եղանք տարբեր ոլորտներում հարաբերությունների աճին ու

զարգացմանը։ Ամենակարևորում, այն է՝ քաղաքական և ռազմավարական հարցերում մենք ականատես եղանք բարձր մակարդակներով կանոնավոր շփումների շարունակականության և փոխադարձ վստահության ու հարգանքի ամրապնդման։ Անցյալ տարվա կարևոր իրադարձություններից էր նաև Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումը։ Երկկողմ համագործակցությունը ենթակառուցվածքների ոլորտում, այդ թվում՝ էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների, նույնպես դրական զարգացումներ արձանագրեց։ Անցյալ տարի երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը նույնպես ավելի քան քառասուն տոկոսով աճեց և հատեց յոթ հարյուր միլիոն դոլարի սահմանագիծը։ Առևտրաշրջանառության աճը շարունակվել է նաև այս տարվա առաջին ամիսներին։ Ականատես եղանք հետաքրքիր միտումների նաև մարդկային շփումների և միմյանց նկատմամբ առկա հասարակական կարծիքի առումով։

- Պարոն դեսպան, ամբողջ աշխարհը, այդ թվում նաև մեր տարածաշրջանը բախվում են քաղաքական և անվտանգային լրջագույն սպառնալիքների։ Որպես այս տարածաշրջանի տեղաբնիկներ, մի քանի հազարամյա հարևան և բարեկամ հայ և իրանցի ժողովուրդները, նրանց ստեղծած պետությունները փորձում են դիմակայել նոր մարտահրավերների՝ հաճախ դրսևորելով բավականաչափ մոտ դիրքորոշումներ։ Ըստ Ձեզ՝ ի՞նչպես կարելի է առավել արդյունավետ դարձնել նաև ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ երկկողմ համագործակցությունը։

- Վերջին տարիներին դեսպանության ուշադրության կենտրոնում գտնվող կարևոր կետերից էր երկու երկրների իշխանությունների և ժողովուրդների միջև վստահության և փոխադարձ հարգանքի մթնոլորտի պահպանումն ու ամրապնդումը։ Կարծում եմ, որ մենք ներկա դրությամբ առավել քան երբևէ գիտակցում ենք երկկողմ համագործակցության կարևորությունը և երկու երկրներում էլ կա լուրջ կամք՝ ընդլայնելու համագործակցությունը։ Անհրաժեշտ է ձգտել պահպանելու այս վիճակը։ Մյուս կարևոր կետը ուշադրության արժանացնելն է այն հանգամանքին, որ միջազգային և տարածաշրջանային մակարդակներում տեղի են ունենում խորը և լուրջ զարգացումներ, որոնք կարող են հանգեցնել անսպասելի հնարավորությունների ստեղծման և մարտահրավերների։ Ելնելով դրանից՝ շատ կարևոր եմ համարում երկու երկրների իշխանությունների և փորձագիտական շրջանակների շփումների ու համակարծության շարունակականությունը։ Հատկապես, փորձագիտական և մասնագիտական հաղորդակցությունները կարող են օգնել փոխըմբռնման ընդլայնմանը, մարտահրավերների ճիշտ կանխատեսմանը և ճիշտ պլանավորմանը՝ հնարավորություններն օգտագործելու համար:

- Պարոն Զոհուրի, արդեն 4 ամսից ավելի է, ինչ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, որի հետևանքով Արցախի 120000 հայ բնակչությունը շրջափակման մեջ է հայտնվել: Ադրբեջանը նաև անցակետ է տեղադրել միջանցքում: Բաքվի այս գործողությունները 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հերթական կոպիտ խախտումներն են ու ոտնահարում են արցախահայության՝ իրենց բնօրրանում ազատ ու անվտանգ ապրելու իրավունքը: Ո՞րն է Թեհրանի դիրքորոշումն այս հարցում, և Իրանն ինչպե՞ս կարող է աջակցել ճգնաժամի հանգուցալուծմանը:

- Նոյեմբերի 9-ի հայտարարության և դրան հաջորդած պայմանավորվածությունների բոլոր կողմերին մեր խորհուրդը մշտապես եղել է այն, որ հավատարիմ մնան այս պայմանավորվածությունների և պարտավորությունների տեքստին և ոգուն: Միջազգային իրավունքի ներքո նույնպես երկրները ունեն հստակ պարտավորություններ, որոնցից մեկը տարածաշրջանի բնակիչների իրավունքների ու անվտանգության պահպանումն է։ Մենք նշում ենք, որ նշված տարածքի բնակիչների իրավունքների և անվտանգության հարցը բարդ և նուրբ խնդիր է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում