Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի նախկին Օմբուցմենը ռուսական նարատիվներից գերդոզավորում է ստացել․ մասնագիտությամբ իրավաբան Մելիքյանը Նիկոլ Փաշինյանին է մեղադրում Արցախը «գնդակահարելու» մեջ՝ պաշտպանելով Բաքվում նստած քիլլերին

Արցախի նախկին Օմբուցմենը ռուսական նարատիվներից գերդոզավորում է ստացել․ մասնագիտությամբ իրավաբան Մելիքյանը Նիկոլ Փաշինյանին է մեղադրում Արցախը «գնդակահարելու» մեջ՝ պաշտպանելով Բաքվում նստած քիլլերին
Հասարակություն
20:51, 20 октябрь 2023
Արցախի նախկին օմբուցմեն Ռուբեն Մելիքյանը որոշել է հետ չմնալ արցախահայերի բողոքի այսօրվա ակցիան մեկնաբանելուց՝ ելնելով, ինչպես ասում են՝ «կարդացածության եւ փչացածության աստիճանից»։ «Արցախյան աղետի համար նիկոլի փոխարեն Արցախյան իշխանություններին մեղադրելը նույնն է թե՝ գնդակահարողի փոխարեն մեղադրես գնդակի դեմն առնել լավ կամ վատ փորձողին, ում դա չի հաջողվել։ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը հավասարազոր էր Արցախի գնդակահարությանը։ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել է նիկոլը։ 2022-ի հոկտեմբերի սկզբին Պրահայում»,-Ֆեյսբուքում գրել է Արցախի նախկին ՄԻՊ-ը։ Պրահայի հայտարարության մասին հիշատակումը՝ որպես  Արցախի «գնդահակարության» «իրեղեն ապացույց», համարենք մասնագիտությամբ իրավաբան Մելիքյանի կարդացածության (դիվանագիտական տեքստեր) պակասի հետեւանք եւ շրջանցենք․ ակնհայտ է, որ նախկին օմբուցմենը ռուսական նարատիվներից գերդոզավորում է ստացել, եւ նրան օգնել այլեւս չենք կարող։ Մեզ զարմացրեց պարոն Մելիքյանի տրամաբանելու կերպը, որը նույնպես, ցավ ի սիրտ, ակնհայտորեն կրում է ռուսական քարոզչամեքենայի ավերիչ ազդեցությունը։ Նիկոլ Փաշինյանը, ըստ այդ տրամաբանության, գնդակահարել է Արցախը՝ ճանաչելով այն Ադրբեջանի կազմում (Մելիքյանը չարանենգորեն չի խոսում այս «ճանաչման» համատեքստում ՀՀ-ի կողմից՝ Արցախի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հարցերի բարձրացման մասին)։  Իսկ Արցախի իշխանությունը, փաստորեն, փորձել է գնդակի դեմը «լավից-վատից» առնել, ու որոշել է լուծարել իր պաշտպանության բանակը, զինաթափել այն, ապա՝ ինքնալուծարման հրամանագիր ստորագրել։ Թե ինչպես է ինքնալուծարումը, այսինքն՝ ինքնաոչնչացումը պարոն Մելիքյանը գնահատում որպես «գնդակի դեմն առնելու փորձ»՝ ինքնապաշտպանություն, միայն իրեն է հայտնի։ Մենք էլ միամտաբար կարծում էինք, թե «քիլլեր» Նիկոլ Փաշինյանը մինչեւ այդ  «ճանաչումը»՝ 2020 թ․ նոյեմբերի 9-ին ստորագրված  հայտարարությամբ համաձայնել է, որ Արցախում առնվազն 5 տարի ժամկետով տեղակայվի մի առաքելություն, որն էլ հենց «լավից-վատից»  կատարելու էր «бронежилет»-ի ֆունկցիան՝արցախահայությանն ու Արցախի իշխանություններին պաշտպանելով Բաքվում նստած քիլլերի արձակած գնդակներից։ Պարզվեց, սակայն, որ այդ «жилет»-ը անորակ էր, ոչ «լավից» էր պաշտպանում, ոչ՝ «վատից», դրա համար էլ ունեցանք այն, ինչ ունեցանք։ Հա,  ի դեպ, այդ «жилет»-ի «տերը»՝ Պուտինը,  Արցախը Ադրբեջանի մաս էր ճանաչել ավելի վաղ, քան Նիկոլ Փաշինյանը, իր «օրհնված» ոտքը Արցախ դնելուց մի քանի շաբաթ անց։ Այս «իրեղեն ապացույցի» մասին իրավաբան Մելիքյանը ասելու բան չունի՞։