Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կրակոցներ Երևանում․ Նոր Նորքում գործող «Պալաս» առևտրի կենտրոնի հետնամասում հնչել են կրակոցներ․ կասկածյալներից 3-ը հարազատ եղբայրներ են

Կրակոցներ Երևանում․ Նոր Նորքում գործող «Պալաս» առևտրի կենտրոնի հետնամասում հնչել են կրակոցներ․ կասկածյալներից 3-ը հարազատ եղբայրներ են
Հասարակություն
14:10, 31 июль 2021
Այսօր, հուլիսի 31-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Հ․ Սարգսյանը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ վաղ առավոտյան Նոր Նորքում գործող «Պալաս» առևտրի կենտրոնի հետնամասում կրակոցներ են հնչել։  

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը Երևանի բնակիչ 31-ամյա Բաբկեն Մ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Սերգեյ Ս․-ն, Երևանի բնակիչներ 38-ամյա Վահե Մ․-ն և 36-ամյա Պետրոս Մ․-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Երևանի բնակիչներ 36-ամյա Արման Հ․-ի, 61-ամյա Արթուր Դ․-ի հետ, որի ընթացքում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։ 

Այդ ընթացքում Արման Հ․-ն իր մոտ եղած ատրճանակից մի քանի անգամ կրակոցներ է արձակել օդ։  Նոր Նորքի ոստիկանները Բաբկեն Մ․-ին, Սերգեյ Ս․-ին, Վահե Մ․-ին, Պետրոս Մ․-ին, Արման Հ․-ին, Արթուր Դ․-ին տաք հետքերով հայտնաբերել ու բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Արման Հ․-ի մոտ հայտնաբերվել է նաև Walther տեսակի ատրճանակ։  

Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցների արդյունքում հրազենային վնասվածքներ ստացողներ չկան։  Բերման ենթարկվածներից  Բաբկեն, Վահե և Պետրոս Մ․-երը հարազատ եղբայրներ են։