Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրու մաքսատան տարածքը «պարկինգ» չի, սակայն նախագիծը լավարկման կարիք ունի. Հայկ Կոնջորյանը՝ ավտոներմուծողներին առնչվող նախագծի մասին

Ազգային ժողովում քննարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքի նախագիծը, որով ըստ էության ավելանում են ավտոմեքենաների համար պահպանության պետական տուրքի դրույքաչափերը:

 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների ելույթներին, հայտարարեց. «Պետք չէ այս նախագծին համարյա դասակարգային պայքարի երանգներ հաղորդել»:

Նա մասնավորապես արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթին առ այն, թե «պաշտոնյաների համար բիզնես եք ստեղծում». «Պարոն Մինասյան, սա արդեն քաղաքական բնույթի մեղադրանք է»:

Ինչպես նշեց Հայկ Կոնջորյանը, նախագծի հետ կապված կան խնդիրներ, և առաջինից 2-րդ ընթերցում նախագիծը պետք է լավարկել:

«Գյումրու մաքսատան տարածքը «պարկինգ» չի. այնտեղ բացի մեքենաներից, այլ ապրանքներ են ներմուծվում: Եթե պետության նպատակն է մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը, որի համար մտցնում է հավելյալ կարգավորումներ, որպեսզի մարդկանց ավելի մեծ խմբի շահերի սպասարկումն ավելի լավը դարձվի, մենք պիտի առաջնորդվենք այս կանխավարկածով: Միաժամանակ պետք է այնպես չանենք, որ այս կարգավորումը իսկապես անհամաչափ խնդիրներ ստեղծի այլ խմբի մարդկանց համար»,- հայտարարեց Հայկ Կոնջորյանը և առաջարկեց մինչև 2-րդ ընթերցում նախագիծը լավարկել:  

Մանրամասն՝ տեսանյութում