Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Ազգային ժողովում լրագրողների տեղաշարժը սահմանափակող նոր որոշումը․քննարկում

Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Ազգային ժողովում լրագրողների տեղաշարժը սահմանափակող նոր որոշումը․քննարկում
Հասարակություն
15:56, 20 август 2021
Խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակող Ազգային ժողովի խորհրդի որոշումը լայն արձագանք է ստացել մասնագիտական հանրության շրջանում: Այսուհետ լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը իրավունք  ունեն իրականացնելու Ազգային ժողովի շենքի առանձնացված հատուկ տեղերում՝ նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում և Ազգային ժողովի այգում:
Համաձայն որոշման՝ Ազգային ժողովի պատգամավորների աշխատասենյակներում լրագրողները կարող են մասնագիտական գործունեություն իրականացնել միայն պատգամավորների համաձայնությամբ:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնած որոշման ընդդիմախոսները նշում են, որ այս որոշման հիմքում բացառապես պատգամավորների հետաքրքրություններն ու շահերն են հաշվի առնվել, ուստի ամեն ինչ արվել է, որպեսզի իրավիճակը պատգամավորներին հարմար լինի: Նախագծի հեղինակները սակայն պնդում են, որ նոր փոփոխությունները միտված են խորհրդարանում լրագրողական գործունեությունը կանոնակարգելուն և ԱԺ աշխատանքների լուսաբանումը պատշաճ մակարդակով իրականացնելուն:
Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Ազգային ժողովում լրագրողների տեղաշարժը սահմանափակող նոր որոշումը խոսքի ազատության վրա, ի՞նչ խնդիրներ այն կարող է հարուցել լրագրողների գործունեության համար խորհրդարանում և արդյո՞ք այն բացասաբար կազդի նաեւ հանրության տեղեկացված լինելու իրավունքի իրացումն ապահովելու վրա:

Բանախոսներն են.ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր
ՇՈՒՇԱՆ ԴՈՅԴՈՅԱՆ, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ
ՍՈՒՐԵՆ ԴԵՀԵՐՅԱՆ, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ