Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Րոպեներ առաջ լույս աշխարհ եկավ Արցախի հայրենանվեր որդի Արտակ Բեգլարյանի երկրորդ դուստրը՝ Արփին․ Արայիկ Հարությունյան

Րոպեներ առաջ լույս աշխարհ եկավ Արցախի հայրենանվեր որդի Արտակ Բեգլարյանի երկրորդ դուստրը՝ Արփին․ Արայիկ Հարությունյան
Հասարակություն
12:45, 02 сентябрь 2021
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Սիրելի՛ հայրենակիցներ

Րոպեներ առաջ լույս աշխարհ եկավ իմ մարտական ընկերոջ որդու՝ Արցախի հայրենանվեր որդի Արտակ Բեգլարյանի երկրորդ դուստրը՝ Արփին: 

Ի սրտե շնորհավորելով Արտակի ընտանիքին՝ ուզում եմ ընդգծել,  որ հայ ժողովուրդը պատմական այս ծանր ժամանակաշրջանում նաև ազգին զավակներ պարգևելով է  մաքառում, իսկ  պայքարի լավագույն արդյունքը այդ սերնդի՝ մեր երազանքների հայրենիքում  ապրելն ու արարելն է։