Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մոտ բախվել են «Kia»-ն ու «Opel»-ը. կան վիրավորներ

Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մոտ բախվել են «Kia»-ն ու «Opel»-ը. կան վիրավորներ
Հասարակություն
14:33, 13 апрель 2024
Երեկ՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Հերացի փողոցում Հերացու անվան թիվ 1 հմալսարանական հիվանդանոցի դիմաց բախվել են 53-ամյա Կարեն Վանյանի վարած «Opel» մակնիշի և 42-ամյա Կամո Մանուկյանի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները: 

Shamshyan.com-Ի տեղեկություններով, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդն ու նրա ուղևոր 29-ամյա Տաթևիկ Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:  
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: