Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2185 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2185 նոր դեպք
Հասարակություն
12:29, 28 сентябрь 2021
Սեպտեմբերի 28-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 185 նոր դեպք՝ տեղեկացնում է jnews.ge կայքը:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 2 010 մարդ, մահացել է 40 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 606 340, ապաքինվել է 580 891 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 8884:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 31216 փորձարկում, այդ թվում 19877-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 11339-ը՝ ՊՇՌ թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 7% է, վերջին 14 օրվանը՝ 6,32%, վերջին 7 օրվանը՝ 5,96%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 760 878 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 11421 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 45 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4360 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 744 անձ: