Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկ օրում կորոնավիրուսի 3034 նոր դեպք Վրաստանում

Մեկ օրում կորոնավիրուսի 3034 նոր դեպք Վրաստանում
Աշխարհ
13:49, 03 сентябрь 2021
Սեպտեմբերի 3-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3034 նոր դեպք, գրում է jnews.ge կայքը:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 3952 մարդ, մահացել է 86 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում  գրանցված է կորոնավիրուսով վարակման 559943, որից ապաքինվել է 506486 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 7649:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 36400 փորձարկում, այդ թվում 21132-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 15268-ը՝ ՊՇՌ թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 8.34% է, վերջին 14 օրվանը՝ 9,72%, վերջին 7 օրվանը՝ 8.98%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 259 391 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 23518 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 111 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 7210 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2542 անձ: