Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անդրանիկ Փիլոյանը ԱԻՆ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել Փրկարար ծառայության նորանշանակ տնօրենին

Անդրանիկ Փիլոյանը ԱԻՆ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել Փրկարար ծառայության նորանշանակ տնօրենին
Հասարակություն
12:39, 03 март 2021
Այսօր ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը շնորհակալություն է հայտնել գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանին՝ երկարամյա ծառայության, նշանակալի ավանդի, անբասիր ու բեղմնավոր աշխատանքի համար, պարգևատրել շնորհակալագրով:

Անդրանիկ Փիլոյանն ԱԻՆ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել Փրկարար ծառայության նորանշանակ տնօրենին՝ գնդապետ Արմեն Գասպարյանին:

Նա 2020թ.-ին զբաղեցրել է Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետի պաշտոնը: Նախարարն Արմեն Գասպարյանին արդյունավետ ծառայություն է մաղթել՝ ի նպաստ համակարգի զարգացման:

ԱԻ նախարարի խոսքով՝ Վրեժ Գաբրիելյանը դեռ ամիսներ առաջ էր ցանկություն հայտնել թողնել ծառայությունը, սակայն իր խնդրանքով շարունակել էր մնալ պաշտոնում: