Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի ղեկավարությունը տեղյակ է, մոտ օրերս որոշում լինելու է․ ԱՀ օպերատիվ շտաբի պետի տեղակալը՝ հադրութցիների բարձրացրած խնդիրների մասին

Արցախի ղեկավարությունը տեղյակ է, մոտ օրերս որոշում լինելու է․ ԱՀ օպերատիվ  շտաբի պետի տեղակալը՝ հադրութցիների բարձրացրած խնդիրների մասին
Հասարակություն
19:42, 06 октябрь 2021
Այսօր ՀՀ Կառավարության շենքի մոտ էին հավաքվել 44-օրյա պատերազմից հետո Հադրութից բռնի տեղահանված բնակիչները, որոնք  8 ամսից ավելի է մշտական բնակության վայր չունեն, պատերազմից հետո կորցրել են իրենց բնակարանները։ Հադրութցիները ՀՀ և ԱՀ կառավարություններից պահանջում են իրենց բնակարաններով ապահովել։ Բացի դա, նրանք բողոքում են, որ չեն տրամադրել իրենց  68-հազարական դրամները և հյուրընկալության գումարները։
 
 Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետի տեղակալ Կամո Պետրոսյանի հետ։ 

 Վերջինս տեղեկացրեց, որ Կառավարությունից հետո հադրութցիները գնացել են իրենց մոտ։ 

 «Խոսքը վերաբերվում է 68 000-ներին և 30 000-ներին, օգոստոսը հիմնականում ստացել են, ով չի ստացել օգոստոսը կստանա, բայց սեպտեմբեր ամսից չի գործում վճարները, հիմնական խնդիրը դա է։ Մենք տեղյակ ենք պահել մեր կառավարությանը, Արցախի ղեկավարությունը տեղյակ է, այդ հարցով զբաղվում են։ Մոտ օրերս այդ առնչությամբ որոշում լինելու է։ Մենք դեռ չգիտենք որքան են հատկացնելու, բայց խոսք են տվել, որ լինելու է»,-ասաց Կամո Պետրոսյանը։
 
 Վերջինս տեղեկացրեց, որ այս պահին իրենց բնակավայրերից տեղահանված և ՀՀ-ում գտնվող 22 000  բնակիչ կա։