Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարոն Դանիելյան շնորհակալություն Ձեզ, Դուք ամուսնուս վերադարձի համար բարեկամի պես մտածել եք՝ չճանաչելով մեզ․ գերությունից վերադարձած Արթուր Դավիդյանի կինը շնորհակալություն է հայտնել իրենց աջակցած պատգամավորին

Պարոն Դանիելյան շնորհակալություն Ձեզ, Դուք ամուսնուս վերադարձի համար բարեկամի պես մտածել եք՝ չճանաչելով մեզ․ գերությունից վերադարձած Արթուր Դավիդյանի կինը շնորհակալություն է հայտնել իրենց աջակցած պատգամավորին
Հասարակություն
19:41, 18 октябрь 2021
Գերությունից վերադարձած Արթուր Դավիդյանի կինը ֆեյսնուքյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել իրենց աջակցած պատգամավորին՝ Դավիթ Դանիելյանին:

«Ինձ ծանոթ և անծանոթներ ուզում եմ կիսվել Ձեզ հետ այս գրառմամբ,չնայած շուտ պետք է անեի, բայց չստացվեց։ Որոշեցի  գրեմ հիմա, թե չէ հետո որոշ «հայեր» կսկսեին շահարկել ու արտահայտվել իրենց բթամիտ ուղեղի սահմանում։

Ուրեմն օգոստոսի 23 էր ամբողջ համացանցն ողողվում է Արթուր Դավիդյանի մասին ու արդեն ես էլ իմանում եմ,և նկարագրելու չէ զգացածներս։ Ես զանգելով թեժ գծեր և այլն գրում եմ Դավիթ Դանիելյանին Նարեկ Բաբայանին։ Ու ի զարմանս ինձ մարդիկ րոպեների ընթացքում արձագանքում են ու այդ պահից ինչ հարցով դիմեցի արագ կազմակերպում էին կամ ուղղություն գոնե ցույց տալիս։ Ես այն մղձավանջի 44 օրերի ընթացքում չեմ կոտրվել չեմ դադարել հավատալ Ձեր շնորհիվ, Ձեր պատրաստակամության օգնելու ցանկացած հարցով, պարոն Դավիթ Դանիելյան David Danielyan թեկուզ չենք ճանաչել,որպես Կապանցի նկարիչ գիտեի համացանցում իր նկարնեերն տեսնելով,բայց ժամանակ անց հետաքրքրվում էր և այլն։ 

Մարդուն դժվար պահին ես ճանաչում ու տեսնում իր մարդ տեսակը։ Անկախ թե քաղաքականության մեջ ով ինչպես է աշխատում բոլորս պետք է հարգենք իրար,սովորենք հաշվետու լինել։

Պարոն Դանիելյան շնորհակալություն Ձեզ, Դուք ամուսնուս վերադարձի համար չեմ չափազանցնի բարեկամի պես մտածել եք չճանաչելով մեզ,մենք էլ Ձեզ»,- գրել է նա: