Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Խնածախ ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին

ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Խնածախ ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին
Հասարակություն
12:36, 28 октябрь 2021
Հոկտեմբերի 27-ին ժամը 16:50-ին ոստիկանության հերթապահ մասում և ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Խնածախ ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Դեպքի վայր մեկնած ՆԳ նախարարության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 16:40-ի սահմաններում Մարտակերտի շրջանի բնակիչ Ա. Գ.-ն (ծնված 1981թ.)   վարելով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան նշված ճանապարհահատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ և հայտնվել ձորում, ինչի հետևանքով ինքը և ուղևոր Գ. Խ.-ն (ծնված 1981թ.) ստացած տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել  են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: