Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գիշերը Երևանում սպանվել է 4 հոգի, այդ թվում՝ հայտնի քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույը»․ կասկածվում է ՀՀԿ-ական նախկին պատգամավորի որդին

Գիշերը Երևանում սպանվել է 4 հոգի, այդ թվում՝ հայտնի քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույը»․ կասկածվում է ՀՀԿ-ական նախկին պատգամավորի որդին
Հասարակություն
10:24, 11 ноябрь 2021
Այսօր գիշեր՝ նոյեմբերի 11-ին, քրեական հեղինակությունների մասնակցությամբ կրակոցներ եւ սպանություններ են տեղի ունեցել երեւանում:

Ժամը 02:50-ի սահմաններում ՀՀ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ են հնչել, կան տուժածներ:Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Ոստիկաններն ու քննիչները Քանաքեռի 16 փողոցի սեփական տներից մեկի բակում հայտնաբերել են տղամարդու 2 դի:

Պարզվել է նաեւ, որ նշված վայրից եւս 2 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ տեղեկութունների, նրանք ճանապարհին մահացել են: 

Դեպքի վայրում հայտնաբերվել են մի քանի տեսակի զենքեր, կրակված պարկուճներ, գնդակներ, դանակ, արնանման հետքեր:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տանը, բակում հայտնաբերված սպանվածներից մեկը քրեական աշխարհում հայտնի մեծ հեղինակություն ունեցող «Քանաքեռցի Տույն» էր, իսկ տունը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, պատկանում է նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արտուշ Սիմոնյանին:Նա 2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել թիվ 5 ընտրատարածքից: ՀՀԿ անդամ է 2006 թ-ից։ Որոշ տեղեկություններով՝ կասկածյալների թվում է նրա որդին։ 

Փաստի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի մի քանի հոդվածներով հարուցվել է քրեական գործ: