Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը նոյեմբերի 20-ին Աջափնյակ վարչական շրջանում դիտարկել է 50 տրանսպորտային միջոց

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը նոյեմբերի 20-ին Աջափնյակ վարչական շրջանում դիտարկել է 50 տրանսպորտային միջոց
Հասարակություն
16:03, 20 ноябрь 2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շաբաթ օրը՝
նոյեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ դիտարկել է Երևանի
Աջափնյակ վարչական շրջանի հանրային տրանսպորտի աշխատանքը:

ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետները Covid-19-ի հակահամաճարակային
կանոնների պահպանման վիճակը վերահսկելու համար դիտարկել են Աջափնյակով կանոնավոր, ոչ կանոնավոր,
տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարող 50 տրանսպորտային միջոց: Արդյունքում հայտնաբերվել է
2 խախտում. վարորդների կողմից դիմակ չկրելու հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ:

Հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը շարունակական կլինի: