Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մշտադիտարկվել է Էրեբունու և Նուբարաշենի հանրային տրանսպորտը. հայտնաբերվել է 1 խախտում

Մշտադիտարկվել է Էրեբունու և Նուբարաշենի հանրային տրանսպորտը. հայտնաբերվել է 1 խախտում
Հասարակություն
18:12, 20 декабрь 2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը դեկտեմբերի 20-ին ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ մշտադիտարկել է մայրաքաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների և դրանց հարակից տարածքների հանրային տրանսպորտը։

Դիտարկվել է էրեբունիով և Նուբարաշենով կանոնավոր և ոչ կանոնավոր  ուղևորափոխադրում իրականացնող 35 տրանսպորտային միջոց։

Դրա արդյունքում Տեսչական մարմինը հայտնաբերել է հակահամաճարակային կանոնների խախտման 1 դեպք։ Դիմակ չկրելու հիմքով կազմվել է վարչական արձանագրություն։