Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանում հաստատվել է «Օմիկրոնի» 63 դեպք

Վրաստանում հաստատվել է «Օմիկրոնի» 63 դեպք
Հասարակություն
22:09, 28 декабрь 2021
րաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի խոսքով, ընթացիկ տվյալներով՝ երկրում լաբորատոր հաստատված է «Օմիկրոնի» 63 դեպք․ գրում է Վրաստանի Հանրային ՀԸ-ն։

Նրա խոսքով՝ բոլոր դեպքերում հիվանդությունը թեթև է. Նա նաև նշել է, որ 2-3 շաբաթից «Օմիկրոնը» կարող է գերիշխող դառնալ «Դելտա» շտամի նկատմամբ։

«Այսօր երկրում լաբորատոր հաստատվել է Omicron-ի 63 դեպք։ Մենք կանխատեսում ենք, որ 2-3 շաբաթվա ընթացքում «Օմիկրոնը» մեր երկրում կարող է գերիշխող դառնալ «Դելտայի» նկատմամբ։ 63 դեպքերից մեծ մասը ներմուծված է, գրեթե բոլորը ենթարկվել են կոնտակտային և խորը համավարակաբանական հետազոտության։ Հիվանդության ծանր ընթացք չկա։ Վարակվածների մեծ մասը պատվաստված է»,- ասել է Ամիրան Գամղրելիձեն։