Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արթուր Երոյանը նշանակվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ

Արթուր Երոյանը նշանակվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ
Հասարակություն
20:41, 30 декабрь 2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արթուր Երոյանին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Արթուր Երոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից»,-ասված է նախագահի հրամանագրում:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Խաչատուր Խաչատրյանն ազատվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից: