Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի գործադիր տնօրենին

Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի գործադիր տնօրենին
Հասարակություն
12:27, 22 январь 2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանի և կազմակերպության աշխատակիցների հետ. տեղեկացնում են գերատեսչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության շրջանակում տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն առնչվող մի շարք մանրամասներ, նախանշվել հետագա անելիքները։

Կողմերն անդրադարձել են նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատությունների աշխատակիցների մասնագիտական ու փորձագիտական աջակցությանը, պետություն-հասարակական կազմակերպություն համագործակցության արդյունավետության բարձրացմանն ու մի շարք այլ հարցերի։

Երկուստեք ընդգծվել է նաև անձնական օգնականի մոդելի փորձարկման, շահառուներին փոքր տների ձևաչափով ծառայությունների մատուցման, Միասնական սոցիալական ծառայության և հասարակական կազմակերպության համատեղ աշխատանքի կարևորությունը: