Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանը և նրա կինը վարակվել են կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով

Էրդողանը և նրա կինը վարակվել են կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով
Հասարակություն
20:24, 05 февраль 2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ վարակվել է «օմիկրոն» շտամով։

«Այսօր թեթև ախտանշանների առկայության պատճառով իմ և կնոջս հանձնած կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել»,- գրել է նա և նշել, որ կաշխատի հեռավար։