Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախորդ տարի բանտից պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել 187 անձ․ ԱՆ-ի տվյալները՝ ըստ ՔԿՀ-ների

Նախորդ տարի բանտից պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել 187 անձ․ ԱՆ-ի տվյալները՝ ըստ ՔԿՀ-ների
Հասարակություն
17:25, 18 февраль 2022
2021 թվականի ընթացքում ՀՀ Արդարադատության նախարարության  քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատությունից զրկված անձանց շրջանում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ դատարան է ներկայացվել 248 միջնորդություն, կայացվել է դատարան միջնորդություն չներկայացնելու վերաբերյալ 400 որոշում, դատարանների կողմից 187 անձ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել, իսկ 184 անձ՝ մերժում ստացել։ 

Հիշյալ տվյալները ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբին է հայտնել ՀՀ արդարադատության նախարարությունը։  Նախարարության կողմից տեղեկատվությունը ներկայացվել է ըստ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների, որին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով։