Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քրեակատարողական հիմնարկներում COVID-19-ի պատճառով սահմանված տեսակցության արգելքը հանվել է

Քրեակատարողական հիմնարկներում COVID-19-ի պատճառով սահմանված տեսակցության արգելքը հանվել է
Հասարակություն
15:58, 20 январь 2022
ՀՀ Կառավարության այսօրվա նիստում  որոշում է կայացվել վերացնել ազատությունից զրկված անձանց հետ տեսակցությունների արգելքը: 

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում կթույլատրվեն տեսակցություններն ազատությունից զրկված անձի եւ նրան տեսակցող անձի պատվաստված լինելու պարագայում: Բացառությունները կվերաբերեն փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող անձանց, հղիներին, մինչև 18 տարեկան անձանց, ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ ունեցող անձանց, ինչպես նաև նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ  հիվանդացած անձանց՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում: Նշենք, որ Արդարադատության նախարարությունը կոչ է անում տեսակցությունների ընթացքում զգոն լինել և խստորեն պահպանել սանիտարահամաճարակային նորմերը: