Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. ԱԻՊԾ

Հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. ԱԻՊԾ
Հասարակություն
17:34, 23 февраль 2022
Մարտունու շրջանից հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծռայողի աճյուն: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում:

Փրկարարները հայտնաբերել ու տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի (ռազմական գործողությունների մասնակից պահեստազորային, կամավորական) աճյուն:
Նրա ինքությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1711 աճյուն:

Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: